-
07.07.2014|
12:15
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 7-8-ին կլինի Սլովենիայում և Բուլղարիայում։ Այցի օրակարգում «Հարավային հոսք» գազատարի հարցն է։
-
07.07.2014|
12:14
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեծաթիվ պատվիրակությամբ այցելել է Պեկին՝ բանակցելու Չինաստանի առաջնորդների հետ։
Գերմանիայի կանցլերի պաշտոնում Չինաստան կատարած իր 7-րդ այցի ընթացքում Մերկելն այսօր հանդիպելու է այդ երկրի վարչապետ Լի Կեցյանին:
-
07.07.2014|
12:12
Սպասվող ուժեղ երկրաշարժի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին ասվում է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
-
07.07.2014|
11:40
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «լուրջ» է անվանել տեղեկությունն այն մասին, թե գերմանական հետախուզության աշխատակիցը կարող էր գաղտնի փաստաթղթեր փոխանցել ամերիկյան հատուկ ծառայություններին, և նշել է, որ նման միջադեպը չի համապատասխանում երկու գործընկեր երկրների համագործակցության մակարդակին:
-
06.07.2014|
17:53
Հուլիսի 6-ին` ժամը 11.13-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքից 7 կմ հարավ տեղի է ունեցել 3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
-
06.07.2014|
17:50
Հուլիսի 8-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը համերգային երեկո կանցկացնի Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի միջազգային ամենամյա 5-րդ փառատոնի շրջանակներում:
-
06.07.2014|
13:24
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր հոնորարների մի մասը հատկացրել է բարեգործությանը: Ավելի վաղ Նևադայի համալսարանի ուսանողները Քլինթոնին խնդրել էին չընդունել 225 հազար դոլար հոնորարը և այն տրամադրել համալսարանի կարիքների համար:
-
06.07.2014|
13:23
Կիրակի գիշերը «Արթուր» փոթորիկը հսկայական վնաս է հասցրել Կանադայի հարավ- արևելյան շրջաններին՝ առանց էլեկտրաէներգիայի թողնելով ավելի քան 200 հազար բնակելի և գրասենյակային շենքեր:
-
06.07.2014|
13:18
Բուենոս Այրեսում անհայտ մարդիկ այլանդակել են Արգենտինայի հայտնի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի արձանը՝ կտրելով նրա ցուցամատները:
-
06.07.2014|
13:16
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է առանց հապաղելու վերսկսել ՈՒկրաինայի հարցով կոնտակտային խմբի աշխատանքը: